Պաշտոնյան ծաղրում է Քրիստոսին
2019-02-04 12:55:00
Փաշինյանը համատարած պաշտոնների նշանակեց այն սուբյեկտներին, ովքեր «հեղափոխության» օրերին քայլել էին իր կողքով: Նշանակեց, առանց ստուգելու նրանց մասնագիտական ու մտավոր կարողությունները:
 Այդպիսի մի նշանակում էլ ժամանակին ակտիվիստ, փողոցներ փակող, իսկ այսօր արդեն ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում վարչության պետի տեղակալ Արսեն Օհանյանն է: 
Իրեն աթեիստ հռչակած սույն պաշտոնյան չի խորշում համացանցում ծաղրելի մեկնաբանություններ գրել օգտատերերից մեկի տեղադրած Քրիստոսի նկարի տակ:
Դե որ նախարարի մակարդակով պայքարեն Առաքելական եկեղեցու դեմ, վարչության պետի տեղակալներն էլ Քրիստոս կծաղրեն էլի՝ անցնելով բոլոր սահմանները: 
Պարոն Փաշինյան, էս ո՞ւմ եք բերել առաջին պլան, էս ո՞ւմ եք պաշտոնի նշանակել:
Ախր ամեն սրբություն ու ավանդույթ ծաղրող նման թրաշամանուկներին պետք է կիլոմետրերով հեռու պահել պետական համակարգից, իսկ Դուք բերում ու պատասխանատու պաշտոնի եք դնում: Բոլոր սրբությունների վրա ոտքեր մաքրողներն իրենց ազատամիտ են երևակայում, բայց իրականում Ձեզ են խայտառակում, ձեր պայքարի պտուղներն են մսխում, իսկ Դուք երևի տեղյակ էլ չեք: Տեղից էլ պաշտոնյաների կեսը կամ աղանդավոր է, կամ աթեիստ կամ էլ Աստված գիտի ինչ է դավանում: Ում ուզում են թող հավատան, բայց եթե չեն կարողանում զսպել իրենց ու նման բարբաջանքներ ու տափակ հումորներ են խզբզում համացանցում, ուրեմն նրանց շտապ պետք է հեռացնել առաջին պլանից:
Աղբյուրը՝ Աբգար Գևորգյանի ՖԲ էջից
Այս նյութը դիտել են - 3259 անգամ