Նիկոլը կուզի բռնակալ կդառնա, կուզի ուրիշ բան, ձեր ինչ գործն է
2019-02-03 02:17:00
Նիկոլին սկսել են շատ քննադատել,նույնիսկ նրանք,ովքեր երկրպագում էին նրան:Է՛լ քաչալ շուն,ԼՏՊ-ի հոգեզավակ, Սորոսի գործակալ,Ալիևի գործակից,դավաճան,խաբեբա, հուդա..
Շատ և թունդ են սկսել քննադատել,հայհոյել,անիծել..
Բայց եկեք ծուռ նստենք,դուզ խոսանք:
Նիկոլը որևէ խոստում տվե՞լ է, որևէ ծրագիր,գաղափար ներկայացրե՞լ է:
Մարդը ընդամենը կոչ է արել հավաքվել և մերժել Սերժին: Ուրիշ ոչինչ: Մենք էլ նրա գլխավորությամբ հավաքվեցինք ու մերժեցինք Սերժին:Էդ մարդը խոմ չի ասել մերժենք սերժիզմը:
Չէ, ոչ, նետ, նի կագդա, դաժե յոխ...Ուրեմն արդար չէ նրան մեղադրել որևէ բանում:
Իսկ թե ինչ է անում Նիկոլը Սերժին մերժելուց հետո,իր անձնական գործն է և պետք չէ քիթներդ խոթեք իր անձնական կյանք:
Կուզի բռնակալ կդառնա,կուզի ուրիշ բան,ձեր ինչ գործն է:
Ոչխար պահեք ու կոկորդիլոսի ձու ներկրեք:
Գագիկ Ղահրամանյան
Այս նյութը դիտել են - 2262 անգամ