Մարդիկ «աշխատում» են, աշխատավարձ ստանում, կամ էլ ֆեյսբուքում «զվռնելը» համարում են աշխատանք
2019-01-31 15:25:00
Հենց այնպես, արձանագրենք անցնենք առաջ.
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչի Հայաստանի վերաբերյալ զեկույցում հետաքրքիր դիտարկումներ կան, որոնցից մեկը՝ «բացառել ենթադրյալ վրեժի քաղաքականությունը»:Զեկույցը հայկական ԶԼՄ-ներում հրապարակվեց երեկ երեկոյան, իսկ այսօր, արդեն օրվա երկրորդ կեսին վարչապետը ասում է տեղյակ չի և կասկածում է, որ նման ձևակերպում լինի: Հետո ավելացնում է, թե դեռ չի կարդացել: Ինքը որ չի կարդացել, նորմալ է, ամեն ինչ հո չպե՞տք է կարդա, բայց չեն էլ զեկուցե՞լ: Այ սա տարօրինակ է: Մարդիկ աշխատում են, աշխատավարձ են ստանում բայց ոչ կարդում են, ոչ զեկուցում: 
Սա արդեն բառացի հայտարարություն է անգործության մասին: Մարդիկ աշխատավարձ են ստանում բայց չեն աշխատում, կամ էլ ֆեյսբուքում «զվռնելը» համարում են աշխատանք:
Նման մի դեպք էլ եղավ անցած տարվա վերջին՝ վարչապետի հետ լրագրողների հանդիպմանը: Լրագրողներից մեկը խնդրել էր գոնե ամիսներ անց մեկնաբանել, թե ո՞ր հեռուստաընկերությանը նկատի ուներ Վարչապետը, երբ ասել էր հակապետական գործունեություն են անում, որովհետև այդ հայտարարության հաջորդ օրը աշխատանքից ազատվել էր հանրայինի հայտնի մեկնաբան Արտակ Հերիքյանը: Վարչապետը աչքերը փախցնելով «զարմացել էր» ասելով, ո՞նց Արտակը հանրայինում չէ՞, ես առաջին անգամ եմ այդ մասին լսում :) Ճիշտ էսօրվա պես. «ես կասկածում եմ, որ զեկույցում նման ձևակերպում լինի... դեռ չեմ կարդացել»: Այդ օրը իմացավ, կողքին էլ նստած էր իր մամուլի խոսնակը երբ Վարչապետը «իմացավ»...լրագրողից:
Մամուլի խոսնակը այժմ ԱԺ պատգամավոր է, Արտակը գործազուրկ իսկ Դունյա Միյատովիչը զեկույցում այնուամենայնիվ նման ձևակերպում կա: Տեսնես կարդա՞ց, իմացա՞վ, թե՞ խեղճը դեռ ժամանակ չի գտել իմանալու:
իմանալու: 
Հարություն Հարությունյան
Այս նյութը դիտել են - 2692 անգամ