Փորձ է արվում վախեցնել ԶԼՄ-ներին
2019-01-31 09:08:00
Blognews.am կայքի ղեկավար Կոնստանտին Տեր-Նակալյանին այսօր ԱԱԾ են հրավիրելու հարցաքննվելու մի քրեական գործով, որը վերաբերում է լրատվամիջոցների միջոցով կրոնական թշնամանք հարուցելուն:
Yerevan Today, Aysor.am, News.am, հիմա էլ Blognews:
 Սա արդեն ԶԼՄ-ների նկատմամբ վարվող հստակ քաղաքականություն է, ոչ թե միտում կամ զուգադիպություն:
Երբ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ անհանդուրժողականության կոչեր են արվում՝ նորմալ ա հիմա, իսկ երբ ԶԼՄ-ներում հարցեր են բարձրացվում այլ կազմակերպությունների ու աղանդների վերաբերյալ՝ դա կրոնական թշնամանք ա ?
Այսինքն, ճիշտ եմ հասկանում, որ փորձ է արվում վախեցնել զլմ-ներին որևէ անդրադարձ կատարելուց, հարցեր հնչեցնելուց, որ հանկարծ ու մի օր նրանց էլ չմեղադրեն կրոնական թշնամանք հրահրելու մեջ ?
Այդ որ օրվանից է պետական աջակցություն վայելում «Կյանքի խոսքը, ո՞ր օրվանից են նրանք մեր պետության, ազգային անվտանգության հենարան հանդիսանում, որ ԶԼՄ-ի ղեկավարի մի հոդվածի համար քրեական գործով հարցաքննության են հրավիրվում ԱԱԾ :
Լիկա Թումանյան
Այս նյութը դիտել են - 3100 անգամ