ԱԺ նախագահի ինչի՞ն է պետք երեք շքեղ մեքենաներով շարասյուն և այդքան անվտանգության աշխատակից .Տիգրան Ուրիխանյան
2019-01-30 16:06:00

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

 «Հեղափոխությունից առաջ Արարատ Միրզոյանը շատ համեստ ու զուսպ էր պետական միջոցները ծախսելու հարցում, գործուղումների մեկնելիս նույնիսկ չէր անցնում դիվանագիտական սրահով, իսկ երբ վերադառնալիս առաջարկում էի իմ անձնական մեքենայով տուն գնալ, ասում էր, որ նա «ժողովրդական մարդ է և տաքսիով էլ կգնա»։

Այսօր տարածված տեսանյութն ինձ զարմացրեց։ Աղքատների երկրում արդար ընտրված ԱԺ նախագահի ինչի՞ն է պետք երեք շքեղ մեքենաներով շարասյուն և այդքան անվտանգության աշխատակից։ Ինչի՞ց է վախենում»։

Այս նյութը դիտել են - 2721 անգամ