Արմեն Աշոտյանը հրաժարական կտա....
2016-02-09 15:45:00

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի պաշտոնանկության եւ այդ պորտֆելը դաշնակցությանը տալու լուրերը, կարելի է ասել, «Ժողովուրդ»-ի աղբյուրները երեկ հաստատեցին: Նա հրաժարական կտա: Նկատենք, որ Արմեն Աշոտյանը համացանցում ամենաակտիվ պաշտոնյաներից է եւ երեկ հրապարակել էր Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող կառավարության նոր մասնաշենքում իրեն հատկացված աշխատասենյակի տեսագրությունը, որի վերաբերյալ այսպիսի գրառում էր թողել. «Շնորհակալ եմ, բայց բարով աշխատեք»: Այլ կերպ ասած՝ Աշոտյանն արդեն իսկ ակնարկում է, որ նոր աշխատասենյակում շուտով այլ մարդ է աշխատելու: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դաշնակցությունը ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնում առաջարկում է Լեւոն Մկրտչյանի թեկնածությունը: Վերջինս կրթության եւ գիտության նախարարի պաշտոնն անցած տարիներին հասցրել է զբաղեցնել արդեն երեք անգամ` 1998-1999, 2001-2003 եւ 2006-2008 թվականներին: Մնացած հարցերը ՀՀԿ ԳՄ այսօր կայանալիք նիստում կքննարկվեն:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս նյութը դիտել են - 1412 անգամ