Նամակ՝ կողքի երկրի ղեկավարից՝ Ալեն Սիմոնյանին
2019-01-16 13:27:00
Սիրելի Ալեն Սիմոնյան։
 Դու գրել ես․ «Հայաստանը պետք է ազատ և բաց երկիր լինի բոլորի համար: Հնդիկների Հույների Ռուսների Վրացիների և այլն վերջացրեք ձեր ռասիզմը և կեղծ հայրենասիրությունը:
Իսկ այն մարդկանց ով իրեն թույլ է տալիս իմ կարծիքի համար ինձ վիրավորել առաջարկում եմ կապնվել ինձ հետ կանգնել իմ աջերի մեջ նայել և ասել նույնը: Բոլորը գիտունիկ և գողական են դարձել:»
Ապրես, տղա ջան, փաստորեն՝ ինչ մենք չենք արել, դո՞ւք եք անելու հայերի գլխին։ Բայց ես հարցեր ունեմ։
Հարց 1. Քո աջերի մեջ ինչպե՞ս է պետք նայել՝ ըստ հայերի ԱԺ արարողակարգի։ Իմանանք։
Հարց 2. Ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստանը հազարամյակներով՝ նույնիսկ մեր տիրապետության տարիներին, մնացել է միատարր՝ աջլիկ թե ձախլիկ ղեկավարների օրոք։
Հարց 3. Թմրանյութերն օրինականացնելու դեմ դուրս գալը նո՞ւյնպես "կեղծ հայրենասիրության" հետևանք է հայերի մոտ։ Իսկ միասեռ ամուսությունները։ Իսկ պոռնիկների հարկատու քաղաքացի դարձնե՞լը։ Չէ որ դա նշանակում է, որ վաղը-մյուս օրը մի պոռնիկ կգա՝ պատգամավոր կդառնա և քո տեղում կնստի։ Անհանգիստ եմ այս հարցում, քանի որ քո ներկայությունն այնտեղ ավելի շատ եմ կարևորում։
Հարց 4. Շատ եմ քեզ հավանում, բայց վիրավորված եմ․ ըստ քեզ, Հայաստանը պետք է համասեռամոլ նարկոշ հնդիկների, վրացիների, ռուսների երկի՞ր դառնա։ Բա թո՞ւրքը։ Չեղավ, մյուս անգամ պարզ գրի․ "Հայաստանը Թուրքստան է, իսկ սթափ, բնատուր սեռով "գիտունիկները" այնտեղ ի՞նչ գործ ունեն։ Թող գնան Կիրիբածի"։
P.S. Ձեր կեղծանուններով կեղծ գրառումներ կատարողների կենտրոններին փող չեմ տալու այլևս։ Պետությունն ու կառավարությունը ձեր ձեռքում են․ բյուջետային ծախսերից պահեք։
Լիա Ավետիսյան
Այս նյութը դիտել են - 3192 անգամ