Հունան Պողոսյանը կնշանակվի ՀՀ ոստիկանապետ Zhamanak
2019-01-14 22:02:00

«Ժամանակ»-ը գրում է. «Ժամանակ»-ի հավաստի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետի տեղակալ, ՔՊ անդամ, Կապանի քաղաքապետի նախկին թեկնածու Նարեկ Բաբայանը կնշանակվի Սյունիքի մարզպետ։

Հիշեցնենք, որ Նարեկ Բաբայանը Կապանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել էր «Իմ քայլը» դաշինքից, սակայն, չստանալով բավարար ձայներ, պարտվել էր։ Մեզ հետ զրույցում ինքը՝ Բաբայանը նշեց, որ նման առաջարկ այս պահին չի ստացել և այդ մասին խոսել չի կարող։

Մեր տեղեկություններով՝ փոփոխությունների համատեքստում, Սյունիքի ներկայիս մարզպետ Հունան Պողոսյանը նշանակվելու է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի փոխարեն»։

Մանրամասները՝ թերթի համարում:

Այս նյութը դիտել են - 3041 անգամ