Մանվել Գրիգորյանը չի մեկնել Արցախ
2019-01-14 01:02:00

Մանվել Գրիգորյանը չի մեկնել Արցախ։ Այս մասին այսօր՝ հունվարի 14–ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը՝ հերքելով մամուլում տարածված տեղեկությունները։

Նա նշեց, որ պաշտպանական կողմն ամենօրյա ռեժիմով շփվում է Գրիգորյանի հետ։

 Անդրադառնալով իր պաշտպանյալի առողջական վիճակին, փաստաբանն ասաց. «Մանվել Գրիգորյանի շաքարը 25-30–ից չեն կարողանում իջեցնել, առողջական լուրջ խնդիրներ ունի։ 24–ժամյա ռեժիմով տարբեր բժիշկներ աշխատում են նրա հետ»,–ասաց նա՝ նշելով որ, եթե Գրիգորյանի առողջական վիճակը բարելավվի՝ նա կմասնակցի իր խափանման միջոցի հարցի քննությանը։

Նշենք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանում պետք է կայանա Մանվել Գրիգորյանի նկատմամբ գրավ կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը, որը հետաձգվել էր հունվարի 11–ին։

Այս նյութը դիտել են - 1949 անգամ