Եթե փաստաբանի մեքենայի վրա թքողը չձերբակալվի՝ նշանակում է որ ապրիլին տեղի ունեցած գործընթացը ոչ թե իշխանափոխություն էր, այլ ակցիա ընդդեմ պետականության
2019-01-11 21:45:00
Պետությունը և օրենքը նույնական հասկացություններ են: Եթե չկա օրենք, չկա և պետություն: Դատական պրոցեսը պետության հիմնաքարային գործընթացն է:
Թքել այդ գործընթացի դերակատարների վրա, նշանակում է թքել պետության վրա: Դա պետություն հասկացության դեմ կատարված հրապարակայի-ցուցադրական ակցիա է:
Եթե փաստաբանի մեքենայի վրա թքողը չձերբակալվի և օրենքի ողջ խստությամբ չպատժվի, ապա դա նշանակում է, որ ապրիլին տեղի ունեցած գործընթացը ոչ թե իշխանափոխություն էր, այլ ակցիա ընդդեմ պետականության:
Սպասենք և տեսնենք, արդյոք Հայաստան կա իշխանություն, որը կատարում է իր հիմնական գործառույթը, թե ոչ: Եթե չկա, ապա պետք է պետության վերականգնման շարժում սկսել:
Ստեփան Դանիելյան
Այս նյութը դիտել են - 2624 անգամ