Մանվելին ուզում էին հասցնել մահվան, որ վերջին շնչում չարածը խոստովաներ․ պաշտպան
2019-01-08 23:56:00

Գեներալ Մանվել Գրիգորյանը խոստովանական ցուցմունք չի տա, քանի որ չի կատարել այն, ինչի մեջ իրեն մեղադրում են։ Այդ մասին 24News-ի եթերում ասել է Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։

«Մանվել Գրիգորյանին ուզում էին հասցնել մահվան, որ վերջին շնչում չարածը խոստովաներ։ Չի լինելու նման բան»,- շեշտել է պաշտպանը։

Արսեն Մկրտչյանը նաև որոշակի մանրամասներ է հայտնել Մանվել Գրիգորյանի հետ իր ունեցած առանձնազրույցներից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս նյութը դիտել են - 3890 անգամ