Տեր-Պետրոսյանը նորից կդառնա նախագահ. Փաշինյանը ցանկանում է ազատվել Սարգսյանից Politik
2019-01-07 22:50:00
Իշխանական վերնախավում կրկին ակտիվորեն քննարկվում է նախագահ Արմեն Սարգսյանին պաշտոնանկ անելու հարցը: Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում աշխատել Արմեն Սարգսյանի հետ ու փորձում է ելքեր գտնել նրանից ազատվելու համար: Փաշինյանին այդ պաշտոնում պետք է մարդ, որը կօգնի նրան Արցախի խնդրի կարգավորման հարցում:
Նոր իշխանությունների համար այս խնդրի լուծման տեսանկյունից լավագույն տարբերակ է համարվում նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Հենց Տեր-Պետրոսյանի թեկնածությունն էլ քննարկվում է իշխանական վերնախավում: Ըստ ծրագրի՝ նրա նախագահ դառնալուց հետո Ազգային Ժողովի միջոցով փոփոխություններ կիրականացվեն Սահմանադրությունում, կավելացվեն նախագահի լիազորությունները, որպեսզի նա կարողանա զբաղվել արտաքին քաղաքականությամբ:
Լևոն Տեր-Պետրոսյանի թիմում ևս ակտիվորեն քննարկվում է այս տարբերակը: Նախկին նախագահը անգամ իր մտերիմ թիմակիցների՝ ԱԺ ընտրություններին չմասնակցելը բացատրել է սպասվելիք զարգացումներով, որում իր թիմը մեծ դերակատարում է ունենալու: Մեր ՀԱԿ աղբյուրն ասաց.«Պապին ասել ա՝ սպասեք մինչև մայիս»:
Politik.am
Այս նյութը դիտել են - 19842 անգամ