Արսեն Մկրտչյան. «Երբ ինձ ասոցացնում են Մանվել Գրիգորյանի հետ, ես ասում եմ, որ հպարտ եմ դրանով»
2019-01-04 23:33:00
Մանվել Գրիգորյանի փաստաբանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում անդրադարձել է փաստաբանների նկատմամբ հանրության վերաբերմունքին։
Փաստաբանները հանրության մոտ ասոցացվում են իրենց պաշտպանյալների հետ։ Հանրային այս ընկալմանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում անդրադարձել է Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։
«Երբ ինձ ասոցացնում են Մանվել Գրիգորյանի հետ, ես ընդունում եմ մարտահրավերն ու ասում եմ` այո՛, ես հպարտ եմ դրանով։ Ի վերջո, Մանվել Գրիգորյանն Արցախի հերոս է»,– ասել է փաստաբանը։
Հանրության նման վերաբերմունքի համար փաստաբանը մեղադրում է լրատվամիջոցներին` իրենց տարածած քարոզչության համար։ Արսեն Մկրտչյանը նաև նշում է, որ քանակական առումով իր պաշտպանյալների մեջ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները գերակշռում են։
Այս նյութը դիտել են - 4552 անգամ