Ծառուկյանը վերջնական որոշել է, թե ով է լինելու ԱԺ փոխնախագահ.
2018-12-13 22:20:00
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է, որ ԲՀԿ-ին, որպես ընդդիմություն, հասանելիք ԱԺ փոխնախագահի պաշտոնը պետք է զբաղեցնի ԲՀԿ ցուցակի երրորդ համար, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:
Ծառուկյանն իր այս քայլով փորձում է ռևերանս անել գործող իշխանությանը եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ Գրիգորյանը մտերիմ հարաբերություններ ունի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ:
ԱԺ փոխնախագահի տեղի համար պայքարում են նաեւ ԲՀԿ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը եւ «Ալյանս» կուսակցության ղեկվար Տիգրան Ուրիխանյանը, սակայն Գագիկ Ծառուկյանի որոշումը վերջնական է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Այս նյութը դիտել են - 3287 անգամ