Դատարանում վատացել է Մանվել Գրիգորյանը. Pastaban
2018-12-11 02:55:00
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննում է գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը եւս երկու ամսով երկարացնելու հարցը:
Գրիգորյանի ինքնազգացողությունը դատական նիստի ընթացքում վատացել է, նրա համար շտապօգնություն է հրավիրվել դատարան:
Մանվել Գրիգորյանի ինքնազգացողության վատացման պատճառով դատարանն ընդհատել է նիստը մեկ ժամով։
Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ դատարանի շենքում։
Այս նյութը դիտել են - 2403 անգամ