Վստահ եմ, որ Սերժը էսօր գիշերը շատ ավելի հանգիստ ա քնել, քան մեր թագավորը
2018-12-10 11:36:00
Նիկոլի մեծագույն նվաճումն եղել է այն, որ ինքը կարողացել է համոզել ժողովրդին, որ յուրաքանչյուրի դժբախտության մեղավորը Սերժն է։ 
Չունես աշխատանք, չունես լավ ընտանիք, մեքենա, գումար, առողջություն՝ Սերժն ա մեղավոր։ Եթե Սերժը չլինի՝ 3 մլն հայ կունենա լավ կյանք։ Չի լինի աղքատություն, սով, աշխատանքի խնդիր, արտագաղթ, դժբախտություն։ Բոլորը կլինեին երջանիկ։
Իրականում այսօրվանից սկսած ամենամեծ ք...քի մեջ հենց ինքը Նիկոլն ա։ Ինքը լավ գիտի, որ էդ սաղ այդպես չի։
Ու էլ ավելի լավ գիտի, որ շուտով իրանից հարցնելու են, թե ինչու են մարդիկ շարունակում չունենալ աշխատանք, ինչու դեռ կա աղքատություն։ Ինքը ստիպված ա լինելու օրեցօր էլ ավելի ուղիղ ասել ժողովրդին, որ օրինակ դու կրթություն չունես, իսկ դու հարբեցող ես, դու լոդր ես, ես ի՞նչ անեմ, որ չես ուզում ոչխար պահել։ Ինքը զգում ա, որ ուշ թե շուտ հավաքվելու ա կրիտիկական մասսա ու Սերժից բեթար ճամփու գցի իրան։ Ու բարդ ա լինելու էս սաղ բարդակի տակից դուրս գալ։
Նոր հեղափոխականները լիքը հարցեր են տալու, որոնց պատասխանները Նիկոլը տալու ա փաստաբանի ներկայությամբ։
Չգիտես ինչի ես վստահ եմ, որ Սերժը էսօր գիշերը շատ ավելի հանգիստ ա քնել, քան մեր թագավորը։ Ու վստահ եմ, որ էս պոստը ես ինձանից գոհ ռեպոստ եմ անելու մի քանի տարի հետո։ Ու դուք այն կարդալու եք լրիվ այլ զգացումներով, քան հիմա։ Նենց որ կտեսնվենք ապագայում :
Վազգեն Սաղաթելյան
Այս նյութը դիտել են - 2215 անգամ