Քոչարյանին կալանավորելու իրական նպատակը նրան լռեցնելն ու հրապարակային դաշտից հեռացնելն է, այլ ոչ թե «Մարտի 1»-ի գործը քննելը. Vesti
2018-12-04 00:23:00

Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրներից տեղեկանում ենք, որ նախօրեին Վերաքննիչ դատարանում` Քոչարյանի գործով նիստի ժամանակ տեղի է ունեցել մի ուշագրավ դրվագ, որը մի քանի ժամ անց Նիկոլ Փաշինյանի մոտ «ռազբորկայի» առարկա է դարձել:

Բանն այն է, որ դատախազը «լյափսուս» է թույլ տվել ու ակամայից մատնել ստացած հանձնարարության բուն էությունը: Ներկայացնելով կալանքը որպես խափանման միջոց ընտրելու իրենց պահանջի պատճառները՝ նա հայտարարել է, թե Ռ. Քոչարյանին հարկավոր է կալանավորել, որպեսզի նա այլևս հրապարակային ելույթներով հանդես չգա, քանի որ այդպիսով խանգարում է հետաքննությանը:

Փաստորեն, ըստ դատախազության պահվածքի ստացվում է, որ Քոչարյանին կալանավորելու իրական նպատակը նրան լռեցնելն ու հրապարակային դաշտից հեռացնելն է, այլ ոչ թե «Մարտի 1»-ի գործը քննելը:

Vesti.am

Այս նյութը դիտել են - 2389 անգամ