Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է «Լազարևյան ակումբի» նիստին.Yerevan.Today
2018-11-30 11:27:00

Երևանում կազմակերպված «Լազարևյան ակումբի» առաջին լիագումար նիստին մասնակցում էր և ելույթով հանդես եկավ նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նախագահն անդրադարձավ հայ-ռուսական հարաբերություններին։

«Հայաստանի ու հայության համար ավանդական աշխարհաքաղաքական առաջնահերթությունները փոխելու ուղիղ կամ անուղղակի կոչերը, անգամ կյանքի չկոչվելով, նշանակալի վտանգ են պարունակում: Սոցիալական կայքերն ու բլոգերն այսօր մեծ հնարավորություն են տալիս ուղղորդելու հասարակական կարծիքը»,– ասաց երկրորդ նախագահը նշելով, որ այս ամենը երկու երկրների հասարակությունների միջև անվստահություն է առաջացնում ու քայքայում տարիների կապերը։

 

 

Այս նյութը դիտել են - 2040 անգամ