Այ թռածներ, դուք էնա սկի տուրիստ իրավունք չունեք գալու, ձեր ոտքերը հենց Զվարթնոցի օդանավակայանում կջարդենք.Նիկոլ Փաշինյան
2018-11-29 13:06:00

2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ սա պապու գրկից չէր իջնում, Լոս Անջելոսի ՀԱՍԿ-ի գրասենյակից զանգեցի ու հետը խոսեցի, բայց անունս չասացի, որպեսզի լավ բացվեր:

Երբ սրան հարցրեցի, իսկ ինչպե՞ս եք տեսնում Սփյուռքի դերը հայաստանյան գործընթացներին, սա մի կատաղել կատաղեց, հիստերիայի մեջ ընկավ ու բերանը փրփրակալած, իր պապուց բեթար սկսեց թույն թափել սփյուռքի վրա, ասելով. --- տո դուք ո՞վ էք, որ Հայաստանի գործերին խառնվեք այ թռածներ, դուք էնա սկի տուրիստ իրավունք չունեք գալու, ձեր ոտքերը հենց Զվարթնոցի օդանավակայանում կջարդենք ---

Հ. Գ. Այն օրվանից, երբ այս խելագարին վերևներից բերում էին իշխանության, մինչ օրս, այդ ճղճղան ձայնով վայնասունը ականջիս մեջ է:

Արմեն Զատիկյան

Այս նյութը դիտել են - 8045 անգամ