Գյա՛, էդ ո՞ր պնդակամքությունդ ես մինչև հիմա ցուցադրել, ԴՈՒԽՈՎ գլխա՞րկդ
2018-11-26 20:07:00
Սյուզան Սիմոնյանը ՖԲ իր էջում գրում է.
Լավ, հիմա արդեն լուրջ։ 
Նիկոլը Ծռերին ասում է «սա ձեր իմացած Սեռժի թուլակամ իշխանությունը չէ՛»։
Ուզում եմ հարցնել, թե որտեղ է Նիկոլի ռեմբոյակամք իշխանությունը, որի պլոճիկը հերիքեց միայն Մանվելին քավության նոխազ սարքելով։ Մինչդեռ, այսօր, դեռ ազատ ֆռֆռում են հանցագործ բոլոր կլաններն ու բանդաները իրենց հանցագործ նախագահներով։
Էլ չեմ ասում, որ Նիկոլի պնդակամք իշխանությունը պլոճիկ չունեցավ ոչ Սեռժի Ընտրական օրենքը փոխի, ոչ Սեռժի Սահմանադրությունը փոխի։
Էդ պինդ պլոճիկովդ ենթարկվեցիր՞ Սեռժի օրենքներին։
Հեղափոխության մասին տարրական գիտելիք չունեիր՞ թե՞ կամք, որ Ծռերին Սեռժի դեմ դուրս գալու համար վեց ամիս էլ դեռ դու պահեցիր բանտերում։
Բա հլը մի դեսն անցի, գյա՛, էդ ո՞ր պնդակամքությունդ ես մինչև հիմա ցուցադրել, ԴՈՒԽՈՎ գլխա՞րկդ:
Այս նյութը դիտել են - 2002 անգամ