Շերեմետեւոյում Հայաստանի քաղաքացի է զոհվել ինքնաթիռի վրաերթի հետեւանքով
2018-11-20 22:54:00

Մոսկվայի Շերեմետեւո օդանավակայանում Հայաստանի 25-ամյա քաղաքացի Է զոհվել ինքնաթիռի վրաերթի հետեւանքով: Մարդատար ինքնաթիռը տղամարդուն հարվածել Է թափառքի ժամանակ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Լենտա. ռու»-ին հայտնել Է Ռուսաստանի քննչական մարմինների մի աղբյուր: Աթենք մեկնած ինքնաթիռի օդաչուն դիսպետչերներին հայտնել Է, որ հավանաբար կենդանու Է բախվել Է թռիչքավայրԷջքային գոտում: Ինքնաթիռի համակարգերը վնասվածքներ չեն արձանագրել, ուստի որոշվել Է օդանավը չվերադարձնել օդանավակայան: Զոհված 25-ամյա տղամարդու ինքնությունը պարզվել Է նրա գրպանում հայտնաբերված փաստաթղթերով:

Ինչպես հայտնել Է Ռուսասաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի միջտարածաշրջանային հետաքննչական վարչության ներկայացուցիչ Նատալյա Ֆյոդորովան, կատարվում Է քննչական ստուգում: ՌԵՆ ՏՎ-ի աղբյուրները հավելում են, որ զոհվածը Հայաստանի 1993 թվականին ծնված քաղաքացի Է: Նշվում Է, որ նա արտաքսվել Էր Իսպանիայից եւ Մադրիդից մեկնել Էր հայրենիք Մոսկվայում միջանկյալ կանգառով: Այժմ մասնագետները պարզում են, թե ինչպես Է երիտասարդը հայտնվել թռիչքային գոտում:

Այս նյութը դիտել են - 2392 անգամ