Արտաշատի ոստիկանապետի որդին «Իմ քայլը» դաշինքի ցուցակում. Zhamanak
2018-11-20 11:21:00

«Ժամանակ»  թերթը գրում է. «Արարատի մարզի բնակիչները չափազանց զարմացած են «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակում որոշ թեկնածուների հայտնվելով:

Մասնավորապես՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում է Սերգեյ Ատոմյանը, ում հայրը՝ Սամվել Ատոմյանը, երկար տարիներ աշխատելով ոստիկանությունում՝ ակտիվորեն մասնակցել է իշխանությունների դեմ կազմակերպված բողոքի ակցիաները ցրելով եւ ցուցարարների նկատմամբ հետապնդումներ կազմակերպելով:

Սամվել Ատոմյանը ակտիվ է եղել նաեւ ապրիլյան դեպքերի ժամանակ՝ մասնակցելով Նոր կյանք գյուղի այն ժամանակ դեռեւս ՔՊ-ական գյուղապետ, հետագայում Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի եւ նրա ընտանիքի անդամների կալանավորմանը:

Չնայած դրանից հետո Ատոմյանը պաշտոնի բարձրացում ստացավ՝ դառնալով Արտաշատի ոստիկանապետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս նյութը դիտել են - 3823 անգամ