Կաթողիկոսի անվտանգության խնդիրը, չգիտես ինչու, մնացել է Սասուն Միքայելյանի կոկորդին…
2018-11-19 23:34:00
Վերջին շրջանի ամենքննարկվող թեմաներից մեկը, թերևս, Ամենայն Հայոց Հայրապետի անվտանգությանը վերաբերող թեման է: Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ «նոր» Հայաստանի ղեկավարությունը, տարբեր թյուր պատճառաբանություններ բերելով, փորձում է ամեն գնով չեղարկել Կաթողիկոսի անվտագությանը վերաբերող օրենքի ընդունումը, հասարակական-քաղաքական շրջանակներում լայնորեն սկսվեց քննարկվել այն, թե որքանով է հեղափոխականների համապատասխան կեցվածքն արդարացի, իսկ բերվող պատճառաբանություններն էլ՝ հիմնավոր ու անքննարկելի:
Դիցուք՝ մեծ հարց է մնում այն, թե հատկապես ինչո՞վ է Ամենայն Հայոց Հայրապետը պակաս կամ առավել անկարևոր, ասենք, որոշ նորաթուխ «հրաշամանուկներից» ու նրանց բարձրաստիճան հովանավոր հեղափոխական պապաներից, ինչպիսին, ասենք, հեղափոխության բարիքներից ակտիվորեն օգտվող ու Հայաստանը կամաց-կամաց իրենով անող Սասուն Միքայելյանն է: Ի՞նչ է, միայն հեղափոխական խունտայի՞ն է վերապահված անձնական անվտանգության անբեկանելի երաշխիքների վայելքը, ի՞նչ է Հայաստանում միայն Սասուն Միքայելյա՞նն իրավունք ունի անգամ հարազատ քաղաքում «ախռանայով» շրջելու, այն քաղաքում, որի բնակիչները նիգոդնի թղթով բանակից ազատված իր որդուն վերջերս քաղաքապետ էր «ընտրել» ,կամ մի՞թե միայն Աննա Հակոբյանին է վերապահված անգամ Փարիզում գնումներ անելիս շրջապատված լինել պինդ տղերքով: Դե իսկ սիրո ու հանդուրժողականության հեղափոխություն արած Նիկոլի «ախռանայի» մասին ընդհանրապես չարժե խոսել, այստեղ, ինչպես ասում են, մեկաբանություններն ավելորդ են:
Եվ ումի՞ց են սրանք բոլորը պաշտպանվում, մի՞թե ոչ սեփական ժողովրդից: Ո՞վ խնդիրներ ունի հասարակության հետ, վերոհիշյալնե՞րը, թե՞ հայ եկեղեցու առաջնորդը, ում անվտանգության խնդիրը, չգիտես ինչու, մնացել է Սասուն Միքայելյանի կոկորդին…
Պետք է հասկանալ մեկ բան՝ այսօր Գարեգին Բ-ի անվտանգության ապահովումը ոչ թե շքեղություն է, այլ կենցաղային անհրաժեշտություն:
 Անշո՛ւշտ, անհամեմատ լավ կլիներ, եթե երկրում ձևավորված լիներ այնպիսի մի մթնոլորտ, որ, իսկապես, Կաթողիկոսի անվտագության հարց առաջ չգար, սակայն, ավաղ, ունենք այն, ինչ ունենք, և անվիճելի է, որ ստեղծված իրավիճակում առնվազը սոցիալական ցածր պատասխանատվության արդյունք պետք է համարել այն կեցվածքը, որ հեղափոխության առաջնորդները որդեգրել են եկեղեցու ու նրա առաջնորդի նկատմամբ՝ վերջին պլան մղելով ամենակարևորը:
Այս նյութը դիտել են - 3480 անգամ