Բաց նամակ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին
2018-11-19 21:51:00
Պարո՛ն վարչապետ,
Ձեզ է դիմում Էջմիածին քաղաքի բնակչուհի Հեղինե Ղազարյանը։
Պարո՛ն վարչապետ,
ողջունելի է Ձեր դիրքորոշումը կաշառք տալու կամ վերացելու հարցում խստացված ռեժիմով աշխատելը, բայց դա չի նշանակում, որ Ձեր սրտում պահած մուռը օգտագործեք հերոսների անձը վիրավորելու հարցում։
Դուք խոսում եք Արդար, Բարի և Սիրո համերաշխության հեղափոխության մասին, բայց Ձեր հոգում կուտակված է բազում և ծրագրավորված շոուններ։
Պարո՛ն Փաշինյան, ես ինքս համոզվեցի թե ինչքան անկեղծ էր Ձեր հեղափոխության սիրո կոչը որ չբավարարեց բոլորիս հավասար բաժին հասնել և Ձեր կողմնակալության պատճառով ու Ձեր աջակցությամբ մեր սուրբ էջմիածինը վերածվեց ավերակի։
Ոմն ինքնակոչերի աջակցեցիք իրականացնել.Ձեր մշտական ձեռագիր միտինգնները։ Ավտոբուսներով 3 օր շարունակ Ապարանից ու մնացած մարզերից մարդկանց բերելով Էջմիածին՝ Ապարանցին կամ Բելգիացին որոշեցին թե ով պիտի լինի Էջմիածնի քաղաքապետը։
Դուք ցույց տվեցիք, որ Էջմիածնեցին ձայն չունի իր սեփական քաղաքում։
Պարոն Փաշինյան ես ինքս ԵԿՄ -ի անդամ եմ և մեր ընտանիքի որդին, ով 14 տարեկան է և կրտսեր սերժանտ, ամեն տարի ԵԿՄ ի միջնորդությամբ մեկնում էր ճամբար, ուր ապրում են զինվորի կենսակերպով և ստանում սնունդ՝ զինվորի բաժին, որն ենթակա չի վաճառքի անվանակոչով։
Պարո՛ն Փաշինյան, ի՞նչն էր այդքան զարմանալի կամ զավեշտալի, որ տարածեցիք չարություն, թե գեներալը գողացել է զինվորի բաժին սնունդը: Միթե՞ դա կարելի էր... Ի՞նչն էր այդպես զարմանալի, միթե՞ ԵԿՄ -ն բանակ չէ՛ր, միթե՞ ԵԿՄ -ն զինվորներ չունի:
Հերիք է, մի փոքր Հայաստանը կիսեք թիմերի՝ մեծամասնություն ու փոքրամասնություն խաղաք։
Ես վստահ եմ,որ շուտով կվերականգնվի արդարությունը և մեր գեներալը կրկին ԵԿՄ ի և մեր բանակի կողքին կլինի։ Ժամանակը բուժում է վերքերը, պարզապես այս դաժան ծրագիրը արդեն գծագրված էր շատ ուժայինների կողմից, էնպե՛ս որ դուք պիտի իրականացնեիք այդ ծրագիրը, քանի որ դա Ձեզ պետք էր, քանի որ այդպես էր պետք շատերիդ։
Պարո՛ն Փաշինյան, պետք չի գայթակղվել մեծ գումարներով, բառերով, գումարներ կճարվեն, բայց հիշեք, հերոս կամ գեներալ կորցնելով կկորցնեք մի ամբողջ ազգ ու և երկու պետություն:
Այս նյութը դիտել են - 2721 անգամ