ՔՊ-ականները ընդդեմ ՔՊ-ական մարզպետի (տեսանյութ)
2018-11-15 20:30:00
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մի խումբ բնակիչներ այսօր՝ նոյեմբերի 15-ին բողոքի ակցիա են իրականացրել և փորձել են փողոց փակել։Ակցիայի մասնակիցները պահանջում են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հրաժարականը։ Armdaily.am-ի հետ զրույցում Մարտունի քաղաքի բնակիչ Վիգեն Խաչատրյանը նշեց, որ ակցիան նախաձեռնել են հիմնականում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները։
«Մենք զայրացած ենք ու շատ։ Պայքարել ենք, հեղափոխությանը սատարել և կանգնել ենք փաստի առաջ՝ ամեն բան հետ է գնում։ Եթե սենց պետք ա լիներ, թող հին իշխանությունը մնար»,-նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։ Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ բողոքը շարունակական է լինելու։ «Կգնանք ու կառավարության մոտ հացադուլ կանենք, նստացույց, որովհետև լռելու բան չի»,-հայտարարում են բողոքող քաղաքացիները։

Այս նյութը դիտել են - 5810 անգամ