Ընտրությունների համար ԿԸՀ-ին կհատկացվի 2 մլրդ 707 միլիոն 144 հազար դրամ Politik
2018-11-08 12:32:00
Դեկտեմբերի 9-ին սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման համար 2018 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացվելու է 2 միլիարդ 707 միլիոն 144 հազար 200 դրամ, նման որոշում ընդունվեց կառավարության այսօրվա նիստին։
Ըստ որոշման՝ արդարադատության նախարարությանը հատկացվելու է 10 միլիոն դրամ՝ Ընտրական օրենսգրքի 10 հազար օրինակ տպագրելու համար, ոստիկանությանը՝ 234 միլիոն 224 հազար 800 դրամ, կապի ծառայությունների ապահովման համար հատկացվելու է 224 միլիոն 200 հազար դրամ։
Politik.am
Այս նյութը դիտել են - 1725 անգամ