Նախընտրական էժանագին հերթական շոուն բնորոշ է միայն դուրսպրծուկներին և կեղծ հիվանդությամբ տառապյալներին…«Հենարան»
2018-11-07 23:30:00

Հանկարծակի, միանգամից հպարտ հայտարարված քաղաքացիների 90-տոկոսը մի քանի տարի առաջ չգիտեր Վատիկանն ինչ է, որ Վատիկան պետություն կա, որ Վատիկանը դեսպան ունի, և միայն Սուրբ Աթոռում Միքայել Մինասյանին ՀՀ դեսպան նշանակվելու և հետագա բեղմնավոր ու արդյունավետ, աշխատանքի արդյունքում իմացան:

Նրա հայրենանվեր ու հետևողական աշխատանքի արդյունքով Գրիգոր Նարեկացին կաթոլիկ եկեղեցու կողմից սրբադասվեց, նրա արձանը տեղադրվեց Վատիկանում, ցեղասպանությանը, Հայաստանին, նրա պատմությանը և հայ ժողովրդին նվիրված բազմազան միջոցառումներով, ցուցադրություններով, դիվանագիտական լուրջ աշխատանքի արդյունքում մեր երկիրը ներկայանալի դարձավ կաթոլիկ և համայն աշխարհին…Աննախադեպ ու անմոռանալի էր Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի այցը քրիստոնեության օրրան` Հայաստան, նրա խոսքերը, գնահատականները մեր երկրի, հայ ժողովրդի վերաբերյալ և Խոր Վիրապից աղավնիները դեպի Սուրբ լեռ բացթողնելու սիմվոլիկ, գեղեցիկ տեսարանը… 

Միքայել Մինասյանի ինտելեկտի և մարդկային որակների մեկ քառորդը չունեն ներկայիս իշխանավորների գերակշռող մասը…Հավանաբար դրա համար շնորհակալություն չհայտնեցին նրան իր դիվանագիտական գործունեության համար…

Դե հասկանալի է, սա նրանց նախընտրական էժանագին հերթական շոուն է, նախընտրական քարոզչության տարրերից մեկը, որը բնորոշ է միայն իրենց, հատկապես դուրսպրծուկներին և կեղծ հիվանդությամբ տառապյալներին…

Իսկ պրոֆեսոր, վաստակաշատ բժիշկ, այդ ոլորտի հիանալի գիտակ Արա Մինասյանին վարկաբեկողն ինքը կայանալու և մարդկային որակների, հասունության լուրջ խնդիր ունի …Հաստատ…Նա ընդամենը որպես անլիարժեք պաշտոնյա իր ինքնահաստատման էժանագին ճանապարհն ընտրեց…
Էժանագին և տեսարանների սիրահարներին բնորոշ քայլ էր` անմակարդակ ու կռապաշտ զանգվածի օգտագործման համար նախատեսված…

Henaran.am

Այս նյութը դիտել են - 3638 անգամ