Անշարժ գույքը թանկանում է. որքան է մեկ քմ-ի գինը տարբեր շրջաններում. «Ժողովուրդ»
2018-11-06 21:09:00

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երեւանի բազմաբնակարան շենքերի բնակարանների միջին գները սեպտեմբերին աճել են: Ըստ մասնագետների կանխատեսումների` անշարժ գույքի գները դեռ երկար ժամանակ չեն նվազելու:

Ընդհակառակը, հնարավոր է ավելի աճի անշարժ գույքի նկատմամբ պահանջարկը, դրա հետեւանքով` նաեւ գները: Միայն Երեւանի կենտրոնում բնակարանների մեկ քմ-ն վաճառվում է 1150 դոլարով: 
Ըստ վիճակագրական կոմիտեի` կենտրոն վարչական շրջանում բազմաբնակարան շենքի բնակարանի մեկ քմ-ն սեպտեմբերին վաճառվել է 552 հազար դրամով, մինչդեռ այն օգոստոսին արժեր 541 հազար 800 դրամ, իսկ անցած տարվա սեպտեմբերին` 452 հազար 800 դրամ: Մինչդեռ մարզերում հակառակ պատկերն է. անշարժ գույքի գները նվազել են:

Մասնագետները համոզված են, որ մարզերի բնակիչները, չկարողանալով աշխատանք գտնել, ստիպված վաճառում են իրենց բնակարանները եւ բնակություն հաստատում կա՛մ Երեւանում, կա՛մ էլ մեկնում են արտագնա աշխատանքի Ռուսաստան:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

Այս նյութը դիտել են - 2794 անգամ