Պատկերավոր եմ դարձնում, որ հաջորդ անգամ այսպիսի բաներ չանեք...
2018-11-05 21:47:00
Չե՛մ ուզում վիրավորած լինել, բայց ավելի պատկերավոր եմ դարձնում, որ հաջորդ անգամ այսպիսի բաներ չանեք:
Եթե, դո՛ւք, պաշտոնյա չլինեիք սա նորմալ կհամարեի, բայց դուք իրավունք չունեք կուշտ լինել, դո՛ւք իրավունք չունեք այնքան ժամանակ այսպիսի սեղաններ նստել, քանի դեռ ձեր երկրում սոված, հացին կարոտ մարդիկ կան: 
Եթե համաձայն չեք այս պայմաններին, չեք կարող ձեզ զրկել ճոխ սեղաններից, ուրեմն չմտնեիք այդ ամենի մեջ: Մեզ ուտող-խմող թիմ պետք չի։
Ուրեմն՝ հիմա նայեք լուսանկարներին, մինչ դուք խորոված էիք ուտում, տաք հարմարավետ ռեստորանում նստած էիք, այս մարդը փողոցում ցրտին , սոված լաց էր լինում։
Մ՛ի արեք այսպիսի բաներ, դուք բոլորով պատասխանատու եք այսպիսի մարդկանց համար։ Ինչպես ծնողը չի կարող կուշտ լինել, երեխաները սոված, այդպես էլ պաշտոնյաները չեն կարող կոշտ լինել, քաղաքացիները՝ սոված։
Մանուել Մանուկյան
Այս նյութը դիտել են - 3936 անգամ