Քրեական հեղինակություն Ջնդի Ամարյանը առաջիկա ընտրություններում ակտիվորեն աշխատելու է՝ ՔՊ-ականների համար ձայներ ապահովելու ուղղությամբ .Alternativ
2018-11-05 12:35:00

«Alternativ.am»-ն օրերս գրել էր, որ քրեական հեղինակություն Ջնդի Ամարյանը տարիներ շարունակ Արաբկիր համայնքում ՀՀԿ-ի համար «ձայն բերող» է եղել։ Սակայն, մեր աղբյուրի փոխանցմամբ, նա դարձել է իրական «հեղափոխական» և այժմ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցն է, ինչի մասին հայտարարում է հպարտորեն։

Աղբյուրի պնդմամբ՝ այժմ նա այնքան մոտ է նոր իշխանությունների հետ, որ առաջիկա ընտրություններում ակտիվորեն աշխատելու է՝ ՔՊ-ականների համար ձայներ ապահովելու ուղղությամբ։

Եվ ահա, մեր աղբյուրների փոխանցմամբ, Ջնդի Ամարյանի թեկնածուն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում լինելու է ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանը: Այս երիտասարդը տարիներ առաջ պայքար էր սկսել Ջնդի Ամարյանի ազատության համար, բողոքի ակցիաներ էր կազմակերպում:

Մեր աղբյուրները փաստում են, որ «պայքարի» արդյունքում և ՀՀԿ-ական իշխանությունների պայմանավորվածության շնորհիվ Ջնդի Ամարյանը հայտնվեց ազատության մեջ: Իսկ դրա փոխարեն 2017 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ Ջնդին և Ռուստամը ձայն էին հավաքում ՀՀԿ-ականի համար:

Ջնդի Ամարյանի հրահանգով Ռուստամ Բաքոյանը աշխատում էր Արայիկ Գրիգորյանի (Ավշարի Արայիկ) համար: Նրանք Գրիգորյանից ստացած գումարները պետք է բաժանեին եզդիների շրջանում: Հետո Արայիկ Գրիգորյանը ստիպված էր եղել իր շտաբից վտարել Բաքոյանին, քանի որ նույն վճարովի ծառայությունները նա մատուցել էր նաև ՀՀԿ-ական թեկնածու Ալիկ Սարգսյանի համար:

Հիմա, փաստորեն, այս անձինք արդեն հեղափոխականներ են ու Նիկոլ Փաշինյանի ցուցակում իրենց պատվավոր տեղն են զբաղեցնելու:

Հետաքրքիր է՝ այս անգամ էլ ՔՊ-ի՞ համար են գումար բաժանելու, թե՞ հիմա իրավիճակ է փոխվել:

Alternativ.am

 

Այս նյութը դիտել են - 3716 անգամ