Մոր աչքի առաջ դաժանաբար սպանված Եղիշե Խաչատրյանի գործով ամբաստանյալը գրավով դուրս է եկել.News
2018-11-05 11:34:00

Լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով ամբաստանյալ Արթուր Զաքարյանը լուրջ առողջական խնդիրներ ունի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հայտարարեց Զաքարյանի պաշտպան Վաչագան Քոսյանը։ 

Նա նշեց, որ իր պաշտպանյալը հոկտեմբերի 10–ին լրացուցիչ հետազոտության է ենթարկվել քաղաքացիական հիվանդանոցում, արդյունքում պարզվել է, որ նրա մոտ առկա է նորագոյացություն եւ վիրահատության միջամտության կարքի կա։ Փաստաբանը դատարանին միջնորդեց փոխել Զաքարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը եւ նրա նկատմամբ թույլատրելի ճանաչել գրավը։ Գրում է news.am-ը:

Ըստ պաշտպանի՝ իր պաշտպանյալին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերացել է։

«Զաքարյանը երկու տարուց ավելի է կալանքի տակ է  եւ որեւէ տվյալ չկա, որ նա կխոչընդոտի քննությանը, քանի որ նրա դեմ, բացի տուժող Էմմա Աբրահամյանից, այլ ցուցմունքներ չկան, իսկ Էմմա Աբրահամյանի հարցաքննությունը դատարանում արդեն ավարտվել է»,–ասաց նա։

Այս նյութը դիտել են - 3050 անգամ