«Հեղափոխության» պտուղները
2018-11-05 00:21:00
Ռուսական «Կոմերսանտ» պարբերականի տեղեկություններով, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի թափուր մնացած պաշտոնը փոխանցվելու է Բելառուսի ներկայացուցչին: Այսինքն, Հայաստանը կորցնում է իր պաշտոնավարելու հնարավորությունը տվյալ կազմակերպությունում: 
Կազմակերպություն, որ ռազմավարական նշանակություն ունի մեր պետության համար: 
Կազմակերպություն, որը կանխում ու ճնշում է Ադրբեջանի ռազմատենչ հակումները և նպաստում խաղաղության պահպանմանը Ղարաբաղում:
Փաստորեն, Հայաստանը զարմանալի մեծ արագությամբ կորցնում է Ռուսաստանի և մյուս գործընկերների վստահությունը: Ա՛յն Ռուսաստանի, ով ապահովել է մեզ Իսկանդերով և էժան գազով: Ա՛յն Ռուսաստանի,ում զինվորը կանգնած է թուրքական սահմանին և հսկում է հայ երեխաների անդորրը:
Ռուսաստանից հեռանալու համատեքստում ամերիկացի պաշտոնյաների խրատներն ու այցերը ոչ մի լավ բան չեն խոստանում:
Իսկ Բելառուսը պատվով և արժանապատվորեն կգլխավորի ՀԱՊԿ-ը, կայուն, կայացած պետություն է, փողոցի խուժանի կարծիքով չի առաջնորդվում:
«Հեղափոխության» պտուղները քաղելու ժամանակը եկել է, և դրանք անչափ դառն են:
Նարե Գրիգորյան
Այս նյութը դիտել են - 3125 անգամ