Պարոն Նիկոլ, կբացատրե՞ս 6 նախարարներդ միասին ի՞նչ են անում Բեռլինում ..Մենուա Հարությունյան
2018-11-04 09:59:00

 Այնպիսի տպավորություն է , որ էս Նիկոլենք զորբայությամբ եկել են իշխանության պետության հաշվին աշխարհով մեկ ֆրֆռալու նպատակով․ օրը մի պաշտոնյա պետության հաշվին մի երկիր է թռնում և ես, որպես Հայաստանի ժողովուրդ ,պահանջում եմ Նիկոլից անհապաղ հաշվետվություն ներկյացնել, թե իր պաշտոնավարման այս ընթացքում որ պաշտոնյան պետական միջոցների հաշվին ուր է գործուղվել, ինչ նպատակով և ինչ է կոնկրետ էդ այցի արդյունքում շահել իմ պետությունը ․․․

Մեր ժողովրդին ավելի լավ կյանք խոստանալու oтмазкoв զավթել եք իշխանությունը, էս կարճ ժամանակահատվածում ավելի թանկացրել իմ ժողովրդի կյանքը , ոչ մի իրական բարեփոխում չեք իրականացրել էդ նույն ժողովրդի համար, ձեր ոչ մի խոստումը չեք կատարել, բայց պետության հաշվին լավ ֆրֆռում եք աշխարհով մեկ ։

Համ մեր գործարարների վճարած հարկերի հաշվին ձրիակերի նման ֆրֆռում եք, համ էլ՝ էդ աշխատող մարդկանց, ովքեր հիմնականում վարկերի տակ ճռում են, որ աշխատատեղեր ստեղծեն ու հարկեր վճարեն անուն եք կպցնում։

Պարոն Նիկոլ, կբացատրե՞ս 6 նախարարներդ միասին ի՞նչ են անում Բեռլինում ..

Ամեն նախարար իրա ամեն մի անիմաստ պաեզդկայի վրա ծախսումա (պետական բյուջեից բնականաբար) օրինակ մեկ մանկավարժի կամ սահմանապահ գյուղում ապրող բժշկի մի ամբողջ տարվա աշխատավարձը , եթե ոչ ավելին։

Չեք մարսելու, սեփական ժողովրդին չի կարելի խաբել ... 

Մենուա Հարությունյան

Այս նյութը դիտել են - 3652 անգամ