Վարչապետը ասում էր՝ քեռիների զանգեր չի լինելու, արխային եղեք, բա ու՞ր ա...SevanTV
2018-11-03 22:16:00

Օգոստոսի 24-ին ավտովթարից զոհված Դդմաշեն գյուղի բնակիչ Սիրեկան Սամվելի Հայրապետյանի ծնողները՝ Սամվել Հայրապետյանն ու Պայծառ Բազիկյանն այսօր առավոտյան ժամը 11:15-ի սահմաններում պառկել են ճանապարհի երթևեկելի հատվածում և դրանով իսկ փակել Սևան քաղաքի կենտրոնական Նաիրյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկից ձգվող ճանապարհահատվածը: Նրանք պահանջում էին իրենց որդու ավտովթարից զոհվելու կապակցությամբ հարուցված քրեկան գործի դեպքի մանրամասների արդարացի քննություն:

Այս նյութը դիտել են - 6546 անգամ