Ո՞վ է ասել, որ ընտանիքում պետք է լինեն միայն այր ու կին, կարող են լինել նաև կին ու կին, այր ու այր
2018-11-03 01:34:00
Վարչապետիս պաշտոնակատա՛ր, բա որ ընտանիքը մեծագույն արժեք ա, էդ ինչի՞ եք դրա մասին հիմա խոսում, այլ տենց արմատականորեն ԱԺ֊ի ամբիոնից չասացիք՝ ԼԳԲՏ ֆորում Հայաստանում ՉԻ՛ ԼԻՆԵԼՈՒ, ոչ մի պրոպոգանդիստ ՉԻ՛ ՊԼՍՏԱԼՈՒ, փոխարենը պատմեցիք մի սենտիմենտալ ու կրեատիվ պատմություն կտտանքների ենթարկված հոմոսեքսուալ զույգի արտագաղթի ու օտար հյուրանոցներում իրենց՝ աղքատիկ լիբիդոյին հագուրդ տալու մասին ու անմիջապես հորդորեցիք էդ թեման չշահարկել։
Բա էն երեք նախագծերը, որ բերել էին կառավարություն, խի՞ մերժեցիք՝ ասելով բա թե ինտերնետ կա, երեխեքը կգնան սաղ կնայեն, կիմանան։
Հիմա էլ թե՝ բա ընտանիքը բարձրագույն արժեք ա՝ բարձրագույն արժեքը մարդն ա, իսկ ընտանիքը հասարակության բջիջն ա։ Չնայած մտքիցս թռել էր՝ ձեր քանքարավոր իրավաբանը Սիմոնյան Ալենն ա, չէ՞, նորմալ ա։
Լավ, չֆիքսվեմ վարչապետիս վրա, այ գրանտասուն իրավապաշտպաննե՞ր, բա կուրծ էիք ծեծում, թե ընտանիքը՜, ո՞վ է ասել, որ պետք է լինեն միայն այր ու կին, կարող են լինել նաև կին ու կին, այր ու այր,միասեռականների իրավունքերը՜, հոմոֆոբիա՜, բա՜ն։
Բա էդ ձեր սիրո ու հանդուրժողականության հպարտ ու ոչ սահմանափակ ռահվիրան իր բերանով ասում ա՝ ԼԳԲՏ ֆորում չի լինի ու դա հիմնավորում ա ընտանիքի՝ բարձրագույն արժեք լինելով։ Դե հիմա եթե լավ իրավապաշտպան եք՝ սկզբունքային ու մարտնչող, այսօր ևեթ ոտքի կանգնեք ու ծածանեք վարդագույն եռանկյունի՜ն, ծիածանագույն դրոշը՜, որ լինեք ԼԳԲՏ֊րի հույսն ու փարոսը՜, դե՜հ փութացեք ու մարտնչեք հանուն ձեր շահառուների՝ Փաշինյանին կողմից խախտված իրավունքների պաշտպանության։
Հա՛, մեկ էլ մի բան, կաթողիկոսին, որի վրա հարձակման նախադեպ ա եղել ու տարատեսակ աղբյուրներով ՀՀ֊ում 300.000 աղանդավոր կա ու իրենք էլ դը՜մփ֊հու՜հ անող են մեծամասամբ ու պարբերաբար «հպարտ ակցիաներ» են անում, ինչի՞ պահպանություն պետք չի, բայց վարչապետի պաշտոնակատարի կնոջը մամլո խոսնակ պետք ա։
Էս զուտ տրամաբանությունը հասկանալու համար էլի, կարո՞ղ ա էն վարսավիր աղջիկը նենց մեգագործունեություն ա ծավալել, որ մատրիարխատային թեքումով պետականաշինության խրթին գործընթացում հիմա էլ մամլո խոսնակ ա պետք։
Մի խոսքով իմ հանճարը ձեր բանջարին վնաս չի...
Վահե Եփրիկյան
Այս նյութը դիտել են - 8619 անգամ