Դատավորներին զինում են. ինչի՞ց է վախենում կառավարությունը
2018-11-01 13:20:00
Բանից պարզվում է՝ կառավարությունն առաջիկայում պատրաստվում է իր առանձնահատուկ հովանավորության տակ առնել դատավորներին: 
Կառավարության նոյեմբերի 1-ի նիստի օրակարգում ընդգրկված էր մի նախագիծ, ըստ որի՝ նախատասվում է, որ առաջիկայում դատավորներին կառավարության կողմից զենք կտրամադրվի. «Դատավորներին հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու կարգը սահմանելու մասին» նախագծով սահմանվում է, որ ոստիկանությունը մեկ ամսվա ընթացքում պետք է սահմանի դատավորներին տրամադրվող զենքի տեսակները, ձևը, մոդելը, փամփուշտների քանակը և պաշտպանության հատուկ միջոցների տեսակները: Ոստիկանությունը ստանձնելու է նաև դատավորների՝ զենքի հետ անվտանգ վարվելու կանոնների ուսուցումը:
Ակնհայտ է, որ սույն նախագծի ընդունման փաստը արդարադատության նկատմամբ նոր իշխանությունների որդեգրած յուրատեսակ քաղաղաքականության արդյունք է: Այս քայլն, ըստ էության, մեկ բանի մասին է վկայում. հեղափոխականները մտադիր են արդարադատության համակարգը վերցնել սեփական հովանավորության ներքո առանձնահատուկ կերպով: Թե ինչով է սույն հանգամանքը պայմաավորված, դատավարներին խրախուսելու պարզ ցանկությա՞մբ, թե՞ հենց այս ուժային կառույցը սեփական քաղաքական հենարան դարձնելու Փաշինյանի ձգտմամբ, այնքան էլ պարզ չէ:
Միանշանակ է, սակայն, որ դատավորներին խրախուսելու պատճառներ ՀՀ կառավարությունն օբյեկտիվորեն քիչ ունի: Ոլորտում նույն կոռուպցիան է, դատավորներն էլ հին համակարգին սպասարկած ու կոռուպցիայի մեջ մինչև ականջների ծայրը թաթախված մարդիկ են: Ումի՞ց են իրենք իրենց պաշտպանելու հասարակության արտոնյալ խավին պատկանող այդ ընտրյալները, հասարակությունի՞ց, թե՞ քրեական կլանների վենդետաներից: Մինչդեռ վենդետաներն, ինչպես հայտնի է նոր Հայստանում ի սկզբանե « բացառվել» են:
Բոլոր դեպքերում, համաձայնե՛ք, որ մի տեսակ կասկածելի է թվում դատավորներին մասսայաբար զենքեր բաժանելու կառավարության նախաձեռնությունը: Այս ամենինց ինչ-որ վատ հոտ է փչում:
Այս նյութը դիտել են - 2979 անգամ