Կառավարության՝ բանակում չծառայած հերթական անդամը
2018-10-31 22:22:00

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Գևորգ Լոռեցյանը նշանակվել է  սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ: Մինչ այս, նա տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալն էր։

Գևորգ Լոռեցյանը 24 տարեկան է, ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, Հայաստանի ամերիկյան համալսարանի տնտեսագիտության բաժինը: 

ՀՀ ԶՈւ-ում չի ծառայել։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ 

Այս նյութը դիտել են - 7138 անգամ