Մանե Թանդիլյանի խոստովանությունը. Փաշինյանը խաբե՞լ է
2018-10-31 15:33:00
Հայաստանում տեղի ունեցած հեղափոխութոյւնից հետո աղքատության արմատական հաղթահարման մասին այնքան էլ հաճախ չի խոսվում: Հիմնականում խոսվում է այն մասին, որ ամեն ինչ արվելու է՝ Հայաստանի ճակատից մաքրելու աղքատության խարանը, բայց թե կոնկրետ ինչ ակնկալիքներ պետք է հասարակությունն ունենա իշխանութուներից, ոչ ոք չի մանրամասնում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանն է լրագրողնեի հետ ունեցած ճեպազրույցում խոսել այս թեմայի շուրջ՝ կիսվելով սեփական տեսլականով՝ Հայաստանում աղքատության հաղթահարման ուղիների ու տեմպերի վերաբերյալ:
Եվ ահա բանից պարզվել է, որ հասարակության ունեցած մեծամեծ սպասելիքները նոր իշխանություններից ընդամենն ինքնախաբեություն են: Թանդիլյանը խոստովանել է, որ երկրում վխտացող ավելի քան 30%-անոց աղքատությունը իրենք պատրաստվում են կրճատել տարեկան ընդամենը 0,5%-ի չափով:
Այսինքն՝ լավագույն դեպքում ամեն տարի աղքատների թիվը Հայաստանում կրճատվելու է ընդամենը կես տոկոսով:
Ի դեպ՝ Թանդիլյանը բոլոր պոտենցիալ բողոքավորներին կոչ է արել «իրատես լինել»:
Նախարարի պաշտոնակատարի հայտարարությունն իրականում ծաղր է՝ ուղղված Հայաստանի բնակչությանը, իսկական խայտառակություն:
Փաստորեն՝ եթե աղքատության կրճատման պրոցեսը տարեկան հանգեցնելու է դրա՝ ընդամենը կես տոկոսի չափով նվազման, ուրեմն՝ առնվազը 10 տարի է անհրաժեշտ լինելու 30%-անոց աղքատության շեմը գոնե մինչև 25% իջենցելու համար:
Սրանից հարց է բխում՝ Փաշինյանը քանի՞ տարի է պլանավորում մնալ իշխանության ղեկին՝ կյանքի կոչելու Թանդիլյանի տեսլականը:
Հեղափոխության օրերին հեղափոխական Նիկոլն իրեն թույլ էր տալիս այնպիսի բարձրագոչ հայտարարություններով հանդես գալ, որ թվում էր՝ ևս մեկ-երկու տարի, ու Հայաստանը դառնալու է Մոնակո կամ, նա «խուդոյ կոնեց», Սկանդինավների պես մի վայր:
Փաշինյանը խաբո՞ւմ էր, երբ պես-պես խոստումներով էր համեմում իր կրքոտ ելույթները՝ խոստանալով Հայաստանի բոլոր սոցիալական խնդիրները լուծել թալանչիներին կարգի հրավիրելու գնով, երկրից փող գողացողների գրպանները «չիստկա» անելով, թե՞ այն ժամանակ հանդիսանալով ընդամենն ընդդիմադիր գործիչ՝ Հայաստանի ապագա վարչապետը շատ բաներից տեղյակ չէր ու վատ էր պատկերացնում, թե ինչի հետ է գործ ունենալու:
Սրանք հարցեր են որոնց շուրջ, թերևս իսկապես արժե խորհել ու տրամաբանված եզրահանգումներ անել:
Իսկ,եթե, աղքատությունը չի հաղթահարվելու, ապա ի՞նչ կարևոր է՝ Հայաստանի տերը Նիկո՞լն է, թե՞ Սերժը:
 
Այս նյութը դիտել են - 11212 անգամ