Դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն` ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Alternativ
2018-10-31 10:43:00

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքացիական հայցն՝ ընդդեմ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի։

Հայցը քննող Դատավորը Լ. Սարգսյանն է: Վերջինս հոկտեմբերի 19-ին որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդունել վարույթ և գործը նախապատրաստել դատաքննության:

Հիշեցնենք, որ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը դեռևս սեպտեմբերի 19–ին հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջով։

Ընդունելության բոլոր չափանիշներին չբավարարելու պատճառաբանությամբ հայցադիմումը հետ էր վերադարձվել։ Հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացնելուց հետո, եռօրյա ժամկետում հայցը կրկին ներկայացվել էր դատարան և վարույթ ընդունվել հոկտեմբերի 19-ին:

Ռ. Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն ասել էր, որ հայցադիմում ներկայացնելու առիթը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն է, որը վերաբերել է Ռոբերտ Քոչարյանին:

Alternativ.am

 

Այս նյութը դիտել են - 2928 անգամ