Ով է լինելու առողջապահության նոր նախարար .«Փաստ»
2018-10-30 22:30:00

«Փաստ» թերթը գրում է. «Փաստի» հավաստի տեղեկություններով՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Արսեն Թորոսյանը չի վերանշանակվի առողջապահության նախարարի պաշտոնում:

 Բանն այն է, որ կառավարությունը բազմաթիվ դժգոհություններ է ստացել առողջապահության ոլորտի կազմակերպիչներից ու անվանի բժիշկներից, որոնք պահանջել են համակարգից հեռացնել Արսեն Թորոսյանին ու նրա կողմից պաշտոնի նշանակված անհավասարակշիռ կադրերին:

Մեր ունեցած տեղեկություններով՝ առողջապահության նախարարի պաշտոնում նշանակվելու է ՀՀ եւ ԱՀ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը»:

Այս նյութը դիտել են - 2637 անգամ