Հեղափոխությունն արեցինք ՝ «դուխով », բայց ժողովուրդն ապրելու է ՝ « նյուխով»
2018-10-30 01:59:00
Հեղափոխությունն արեցինք ՝ «դուխով », բայց ժողովուրդն ապրելու է ՝ « նյուխով» ։
Երևի բոլորդ լավ եք հիշում հայտնի երգի բառերը , որտեղ դուխովն ու նյուխովը մեզ առաջնորդելու ամենա կարևոր ուղեցույցներից մեկն էր։
«Թավշյա» հեղափոխության օրերին մի ամբողջ ժողովուրդ , երբեք չէր էլ պատկերացնի, որ մեր դուխովը վերածվելու է նյուխովի, «նյուխ», այսինքն ռուսերենից թարգմանված հոտ , հոտառություն։
Մենք , երբեք չէինք պատկերացնի , որ մի օր կարող ենք դառնալ հոտ՝ անբույր ու անիմաստ , որտեղ նորից մեզ կհամեմատեն արդեն ոչ թե հոտառություն արտացոլող բույրի , այլ այլակարծության մեջ գոյատևող ու ոչինչ չասող հոտի ՝ «նախիրի» հետ ։ Դա նրանից է , որ մեզ շարունակաբար օգտագործում են , դա նրանից է , որ մեզ ոգևորում են , դա նրանից է , որ մեզ ամեն օր կոտրում ու պառակտում են, իսկ մենք այդ օղակի մեջ շղթայված անիմաստ իրար հայհոյում ենք և չենք ցանկանում բացել մեր աչքերը , չենք ցանկանում նայել կրկին խաբված մեր իրականությանը։
Մեզ ի՞նչն էր խանգարում , որ մեր դուխովը իրականության մեջ գործեր, մեզ ի՞նչն էր խանգարում , որ մեզ բաժին հասած այս հավատը չմասնատվեր կրկին , իհարկե մեզ խանգարում էր մի շատ կարևոր բան ՝ այն է , մեզ չի պատկանել իշխանությունը , ո՛չ երեկ, ո՛չ այսօր , պարզապես մեզ ամեն օր սնում են այս գաղափարի ստահոտ պատգամներով։ Իսկ մենք խաբվածներս հավատում ենք , կրկին հավատում , որ վաղը ՝ սառնաշունչ ձմեռվա բուքի փոխարեն գարնան հոտավետ բույրով ենք սնվելու, այսինքն առաջնորդվելու ենք ՝ « նյուխով »:
Հեղեղ է , աղետ մեր հոգիներում , իսկական քաոս ։ Մեր քայլը հեղափոխությունն էր, մեր քայլը մերժելն էր նախորդներին, մերժեցի՛նք , հիմա ի՞նչ , իրար ենք մերժում , թե՞ թույլ ենք տալու , որ մեզ մերժեն նախորդների նման, հի՛շեք այս պարագայում մեր մահը դեռ երկար ժամանակ չի համբարձվելու ։ Ժողովու՛րդ մենք կամաց կամաց կորցնում ենք իրար , կամաց կամաց թուլանում ենք կամ գիտակցաբար թուլացնում են մեր ՝ « դուխը » , որից հետո մենք սովորական մահկանացուներս էլի ժամանակի կորուստ ունենալով երկար տարիներ բղավելու ենք մեծն պոետի հանճարեղ տողերը ,- « մեր ուժը , մեր միասնության մեջ է » ։
Խելքի եկե՛ք , մի թողե՛ք , որ այս նորերը նույնպես լճանան , թույլ մի տվեք , որ ձեր նկատած բոլոր բացթողումները եւ սխալները , որոշ կամակատար բախտախնդիրների կողմից արգելվեն բարձրաձայնել ։ Լռեցրեք բոլոր նրանց, ովքեր հեղափոխության էֆորիայի ներքո կսահմանափակեն ձեր խոսքի լիարժեք ազատությունը ։
Երկրի ապագայի համար սրտացավ լինելու եւ այլակարծիք գտնվելու պատճառով ձեզ դավաճան կամ հակահեղափոխական կկոչեն ՝ ուրեմն նրանք երկրի կործանիչներն են , խաբված մոլորյալներ։
Հայաստանը մեր հայրենիքն է և մենք հազարավոր հերոսների արյան գնով ենք մեր երկիրը փայփայել, աշխարհով մեկ թափառել , բայց հայ մնացել և միշտ պատրաստ եղել , Հայաստանը հայ ժողովուրդն է այլ ո՛չ թե Նիկոլ Փաշինյանը ,նա ընդամենը մեզանից մեկն է , այլ ոչ թե Աստված , ցավոք սրտի այսօրվա շատ ու շատ մոլորվածների կարծիքով այդպիսին է իրականությունը ։
Մեր ժողովուրդը էլ իրավունք և ժամանակ չունի խաբվելու , հե՛րիք է խաղաք ժողովրդի հույզերի և զգացմունքների վրա , հիշե՛ք հնուց եկած մի լավ խոսք կար մի բուռ, բայց մի բռունցք ժողովուրդ ենք ՝ մեզնից լավ և նվիրական աշխարհում չկա , հե՛րիք է պառակտեք մեզ , մենք կանգնեցինք դուխով , մինչև վերջ էլ կգնանք դուխով , ձեզ հավաքե՛ք նորեր , այս իշխանության վստահությունը ձեզ չենք տվել , որ փորձեք ստուգել մեր « դուխը » ։
Ավելի լավ է համոզված եղեք եւ երբե՛ք չփորձե՛ք կորցնել ձեր ՝ « նյուխը» ։
ՉՄՈՌԱՆԱՔ , ՈՐ ՄԵՆՔ ԵՆՔ ՏԵՐԸ ՄԵՐ ԵՐԿՐԻ ...
Գրիշա Սանդալյան
Այս նյութը դիտել են - 34882 անգամ