ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան է նշանակվել Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Վարուժան Ներսեսյանը
2018-10-24 12:45:00
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գրիգոր Հովհաննիսյանը հետ է կանչվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան է նշանակվել Վարուժան Ներսեսյանը (նստավայրը՝ Վաշինգտոն):
Վարուժան Ներսեսյանը 2012-2018 թթ-ին զբաղեցրել է Սերժ Սարգսյանի խորհրդականի պաշտոնը։
Մինչ ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օգնականի պաշտոնը ստանձնելը Վարուժան Ներսեսյանն անցել է հետևյալ աշխատանքային ուղին։
2008-2012թթ – ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության խորհրդական, առաքելության ղեկավարի տեղակալ,
2006-2008թթ – ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ, արտաքին կապերի վարչության պետ,
2005-2006 թթ – ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչություն, ԵԱՀԿ բաժնի վարիչ,
2003-2005թթ – ՀՀ ԱԳՆ ՍՎՄԱ վարչություն, սովորական սպառազինությունների վերահսկման բաժնի վարիչ,
2000-2003թթ – ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն, Ավստրիայում ՀՀ դեսպանություն, մշտական ներկայացուցչի տեղակալ, Վիեննա,
1999-2000թթ – ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության երրորդ քարտուղար, Եվրոպական միության և ԵԱՀԿ հարցերի պատասխանատու,
1997-1999թթ -ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ԵԱՀԿ բաժնի կցորդ, ԵԱՀԿ։
Այս նյութը դիտել են - 9376 անգամ