Փաշինյանն ԱԱԾ-ին էլի «խոդի է տալիս». Վանեցյանը կրակն է ընկել
2018-10-22 21:53:00
Հոկտեմբերի 22-ի առավոտյան ՀՀ ԱԱԾ աշխատակիցները բերման էին ենթարկել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի եղբայրներին՝ Մուրադ, Զարզանդ, Սահակ և Լյովա Մովսիսյաններին՝ գործողություններ կատարելով նրանց բնակարաններում:
Շատերը նկատած կլինեն, որ վերջին շրջանում ԱԱԾ-ն, կարծես, այնքան էլ ակտիվ գործողությունների չի դիմում նախկին իշխանությունների օրոք յուրատեսակ սիմվոլների վերածվածների կամ նրանց հարազատների նկատմամբ: Կարգ ու կանոն հաստատելուն միտված նախկին հուժկու ալիքը մի տեսակ մարել է, բոլորը ցրվել են տներով:
«Շմայսի» եղբայրների դեմ ԱԱԾ իրականցրած գործողություններն այդ իմաստով վերջին շրջանի համար յուրատեսակ բացառություն են, ու չնայած գրեթե կասկած չկա, որ նրանք, ինչպես և իրենց հինգերորդ եղբայրը, ազատ են արձակվելու՝ հռչակվելով կատարյալ անմեղներ, սակայն դեպքը բավական ուշագրավ պետք է համարել՝ հաշվի առնելով հատկապես ներկա ժամանակահատվածը:
ԱԱԾ գործողությունները փաստացի անմիջապես հաջորդեցին համայնքների ղեկավարների ընտրություններին՝ ընտրություններ, որոնք հեղափոխական իշխանությունների համար ահազանգ դարձան: Սյունիքում՝ Կապանում, ՔՊ թեկնածուն պարտվեց՝ իր տեղը զիջելով անկուսակցականի հայտնի պատճառներով:
Իրականում կասկած լինել չի կարող այն բանում, որ Վանեցյանին ևս մեկ անգամ «խոդ տալուն» միտված Փաշինյանի սույն քայլը միտված է մեկ բանի:
Իշխանությունները, հասկանալով ֆիասկոյի ենթարկվելու վտանգի լրջությունը, փորձում են գործի դնել հին մեթոդներն ու խաղալ հասարակական էմոցիաների վրա:
Շմայսը ՀՀԿ-ի հետ «արյունակցական կապերի մեջ գտնվող» ամենավառ դեմքերից է, ու օրենքի գերակայության հաստատմանը միտված, նրա դեմ ուղղված ցանկացած գործողություն հասարակության կողմից կընկալվի դրականորեն ու համապատասխան քաղաքական դիվիդենտներ կբերի հեղափոխությանը՝ ահա Մովսիսյաններին թիրախավորելու հիմքում ընկած ողջ իշխանական տրամաբանությունը:
Փաշինյանի մարտավարությունը չափազանց պարզ է:
Ըստ էության՝ չունենալով ՀՀ տնտեսական զարգացման հստակ տեսլական, անկարող լինելով վերջին ամիսներին կասեցնել տնտեսության անկումն ու կառուցողական գործողություններով փաստել սեփական ճշմարտութունը՝ Փաշինյանը կրկին փորձում է մարդ բռնել-բաց թողնելով, «մասկի շոուներով» դեկտեմբերյան ընտրություններին առավելագույն ձայներ կորզել միամիտ ժողովրդից, որն, ինչպես հայտնի է, սկսում է սթափվել:
Եվս մի քանի «հունանպողոսյանական» նշանակումներ, և հեղափոխության վարկանիշից այլևս բան չի մնա, իսկ սա նշանակում է մեծ պրոբլեմներ Փաշինյանի համար,որից խուսափելու համար նա այսօր ստիպված է կրկին Վանեցյանին վիզ ծռել:
Այս նյութը դիտել են - 4212 անգամ