Ռոբերտ Քոչարյանի կողմից նոր կուսակցության ստեղծումն ինքնին կբացառի Հայաստանի քաղաքական դաշտի մոնոպոլիզացիան, կստեղծի իրական ընդդիմություն
2018-10-18 12:15:00
Ռոբերտ Քոչարյանն այսօր հայտարարել է, որ ստեղծելու է նոր կուսակցություն՝ ընդգրկելով այդ ուժի մեջ թե՛ հին կադրերին, ում հետ աշխատել է, թե՛ նոր, տաղանդավոր մարդկանց։ 
Այսպիսով կարելի է համարել դրված կոնսոլիդացիոն այն գործընթացի սկիզբը, որն ըստ էության փաստացի դառնալու է Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ ֊ում բացարձակ իշխանության ձգտման հակակշիռը։
Կարծում եմ՝ ձևավորվելիք նոր ԱԺ֊ի ու Կառավարության ներքին ու արտաքին, ինչպես նաև կադրային քաղաքականության, կատարված աշխատանքի արդյունավետության համատեքստում ժողովուրդն օր օրի սթափվելու ու պատշաճ գնահատական է տալու նոր իշխանությունների գործունեությանը՝ գիտակցելով դրա բացառապես պոպուլիստական լինելը, այնժամ արդեն կարող ենք խոսել սթափ ու ռացիոնալ մտածող էլեկտորատի, իրատեսական ընտրությունների, ինչպես նաև այն իշխանության գալու մասին, որը հենված չի լինելու նախկիններին սևացնելու, թունդ հեղափոխական կոչեր անելու ու երկիրը լավ փաթեթավորված դուխով շղարշի տակ անկման տանելու, այլ գործելու է պրագմատիկ ու հեռատեսական քայլերով, առանց հասարակությունը տարանջատելու ու պառակտելու։
Հարկ եմ համարում ընդգծել նաև, որ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ դեսպան Միլսի հայտարարությունը որպես հեռացող դեսպանի հայտարարություն մեկնաբանելը խոսում է կա՛մ նրա քաղաքական կարճատեսության, կա՛մ բանակցային այլ միտումներ ունենալու մասին, ամեն դեպքում երկու պարագայում էլ դա կործանարար է մեզ համար՝ այսօր գլխավորը ճիշտ վերադասավորումն է աշխարհաքաղաքական գործընթացներում, ՀԱՊԿ֊ի հետ համագործակցության ամրապնդումը, որի այլընտրանքը չունենք և Արցախի շուրջ բանակցություններին լրջագույնս մոտենալը՝ առանց լայվային կամ վերելակային դիվանագիտության։
Ամեն պարագայում Ռոբերտ Քոչարյանի կողմից նոր կուսակցության ստեղծումն ինքնին կբացառի Հայաստանի քաղաքական դաշտի մոնոպոլիզացիան, կստեղծի իրական ընդդիմություն՝ այսպիսով կապահովվի արդեն իսկ բևառացած, այսօր արդեն միաբևեռ դարձած քաղաքական ասպարեզի հակադիր բևեռի գոյացումը՝ դառնալով հենց այդ միաբևեռ իշխանության հակակաշիռը՝ իր շուրջը համախմբելով իրական, բայց այսօր փաստացի ուժ չունեցող ընդդիմադիր մնացյալ ուժերին։
ria.ru/amp/world
Վահե Եփրիկյան
Այս նյութը դիտել են - 2815 անգամ