Նիկոլն այնքան արագ է փոխում իր կարծիքները, մարդ չի հասցնում հետևից...
2018-10-18 11:50:00

Այսօր Նիկոլը հայտարարել է, որ Հայաստանում օլիգարխներ չկան և դա ասել է Ծառուկյանի ներկայությամբ...

Ա՛յ Նիկոլ ջան, բա որ օլիգարխներ չկան , մեկ ամիս առաջ ասում էիր բոլոր օլիգարխների ախրանիկներին պառկեցրեք ասֆալտին, թե՞ ուզում ես ասել, որ ախրանիկներին պառկեցրեցիր ասֆալտին՝ օլիգարխիան վերացավ ... 
Իսկ, եթե ավելի լուրջ՝ Փաշինյանը Ծառուկյանի ներկայությամբ նման հայտարարություն անելով քաղաքական կանաչ լույս է տալիս Ծառուկյանին առաջիկա ընտրությունների շեմին...
Մնում է հասկանալ՝ սա Կրեմլից ուղարկված ազդակ է՞, թե՞ Նիկոլն իր աջակցությունն է հայտնում Ծառուկյանին, որպեսզի վերջինս շատ ձայն ստանա ընտրությունների ժամանակ...
Նիկոլն այնքան արագ է փոխում իր կարծիքները, մարդ չի հասցնում հետևից...
Մենուա Հարությունյան
Այս նյութը դիտել են - 3065 անգամ