ԱԺ պատգամավորներ, հիշու՞մ եք, որ սույն թվականի հունիսին, արդարադատությունից ու արդար քննությունից խոսելով, ֆեյք մեղադրանքով ինքնադատաստանի, կտտանքների ու խոշտանգումների հանձնեցիք Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին.Փաստաբան
2018-10-18 11:12:00
Հարգելի ԱԺ պատգամավորներ, հիշու՞մ եք, որ սույն թվականի հունիսին, արդարադատությունից ու արդար քննությունից խոսելով, ֆեյք մեղադրանքով ինքնադատաստանի, կտտանքների ու խոշտանգումների հանձնեցիք Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին: 
Անցել է արդեն չորս ամիս, բայց մի բան չի փոխվել, բացի Մանվել Գրիգորյանի առողջական վիճակից:
Ձեզանից շատերը շուտով այլևս չեն կարողանալու ուղղել գործած սխալը, սակայն, ազատ են արձակվել ավելի ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող բոլոր ոչ հերոս ու ոչ պատգամավոր մեղադրյալները, որոնց ոչ կալանավորելուց է պետք եղել Ձեր համաձայնությունը, ոչ էլ ազատ արձակելուց:
Պարտադի՞ր է, որ ցրվելուց առաջ ԱԺ-ն այդ ծանր բեռը հետը տանի պատմության գիրկը:
Առաջարկում եմ՝ դուխով մտածել այս հարցի շուրջ, Դուք կարող եք դեռ շտկել վիճակը՝ վերականգնեք պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի անձեռնամխելիությունը, թող քննությունն էլ իր հունով ընթանա:
Հ.Գ.Հիշեցնենք, որ Գրիգորյանի պաշտպանությունը շարունակում է պնդել, որ պատգամավորին կալանքի տակ պահելը նրա առողջական վիճակի դեպքում կտտանք է։
Փաստաբաններն այդ ընթացքում բազմիցս բարձրացրել են խափանման միջոցը փոխելու հարցը, սակայն քննչական մարմիններն անտեսել են նրանց խնդրանքներն ու պահանջները։
Փաստաբան՝ Արսեն Մկրտչյան
Այս նյութը դիտել են - 2318 անգամ