Դիանա՛ Գասպարյ՛ան, հասկացա՞ք, որ առանց մեր Վարչապետի ոչ մեկն եք
2018-10-17 14:25:00
Տիկի՛ն Դիանա . հոկտեմբերի 8-ին ձեր էջում ամպագոռգոռ հայտարարություն էիք արել (ամպագոռգող ձեր չկայացած անձի համար), որ ուզում եք հպարտ ու դուխով էջմիածնեցին իր քվեն ձեզ վստահի ոչ թե որպես Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի թեկնածուի, այլ՝ որպես Դիանա Գասպարյանի, որպես քաղաքապետի արժանի թեկնածուի։ Ու՞ր է այդ գրառումը տիկին Դիանա (պետք է կարողանաք հերքել ասելով, որ նման գրառում չի եղել ու հետո ձեզ ազնիվ համարել էջմիածնեցիների մոտ), և ամենակարևորը ի՞նչ անուն կտաք ձեր համախոհների վանկարկումներին։
 Քարոզարշավը դեռ չսկսված, դո՛ւք, ձեր հարազատներն ու թիմակիցները գոռում գոչում եք, որ դուք Վարչապետի թեկնածուն եք, ամբողջ քարոզարշավի ընթացքում միայն դա ենք լսում։
Դիանա՛, հասկացաք, որ առանց մեր Վարչապետի ոչ մեկն եք, թե՞ հասկացաք, որ ձեր ու ձեր ընտանիքի անցյալն ու ներկան անընդունելի է մեր Սուրբ քաղաքում։ Իսկ միգուցե գիտակցեցիք, որ էջմիածնեցին մի պատառ կռուասանի համար Աստծուն ուրացողին չի ընտրի իրեն քաղաքապետ, քանի որ լավ գիտակցում է, որ հավատքը կորցրածը, Աստծուն ուրացողը առանց վարանելու մի պատառի համար քաղաքն ու քաղաքացուն էլ կուրանա։
Դուք սիրահարվել եք քաղաքապետի աթոռին, չէ ավելի շատ ձեր մայրն է տենչագին այդ աթոռը կամենում։ Ամոթ է, վերջ ի վերջո որպես քաղաքապետի ժ/պ պետք է տեր լինեիք ձեր տարածած հայտարարությանը, չնայած ում եմ ինչ ասում «չկա կրուասան, չկա Աստված»։
Աստված մեծ է, թող ձեր մեղքերին թողություն տա հարգելի Աստծուն ուրացած հայ առաքելական եկեղեցու հետևորդ...
Անահիտ Սողոմոմյան /ԱԶԱՏ ԷՋՄԻԱԾՆԵՑԻՆԵՐ/
Այս նյութը դիտել են - 5873 անգամ