Ինչ է ուզում քննարկել դեսպանն երեք գործիչների հետ՝ պարզ կդառնա առաջիկայում. Hayeli
2018-10-17 01:54:00

«Հայելի»-ն գրում է. Մեր տեղեկություններով` այսօր Հյուսիսային պողոտայի ռեստորաններից մեկում ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին փակ հանդիպում է ունենալու Նաիրա Զոհրաբյանի, Էդմոն Մարուքյանի եւ Անդրիաս Ղուկասյանի հետ։

Ինչ է ուզում քննարկել դեսպանն այս երեք գործիչների հետ՝ պարզ կդառնա առաջիկայում։ Չի բացառվում, որ այս գործիչների հետ դեսպան Սվիտալսկին, ով հայտնի է հայաստանյան ներքաղաքական գործերին խառնվելու իր գործելաոճով, քննարկի ընտրություններից առաջ նոր այլընտրանքային բեւեռ ձեւավորելու հարցը:

Այս նյութը դիտել են - 2826 անգամ