Հունան Պողոսյանը չի՞ հասկանում, որ սրանով նվաստացնում է ոստիկանին, ոստիկանի մասնագիտությունը, հենց ինքն իրեն. Հրանուշ Խառատյան
2018-10-17 00:32:00
«Շնորհակալ եմ պարոն վարչապետին, պարոն նախարարին, իմ նշանակման դեպքում իրողությունն այլ էր, կարծում եմ, լսել եք վարչապետի մեկնաբանությունը եւ վստահ եմ, հասկացել եք` ինչ ի նկատի ուներ վարչապետը, երբ պարզաբանում էր իմ նշանակումը: Ես խնդրում եմ բոլորիդ ինձ համարել ձեզանից մեկը: Հորդորում եմ երբեք այնպես չանել, որ իմ մեջ նախկին մասնագիտության տերը խոսի: Ես եկել եմ աշխատելու՝ որպես մարզպետ, բոլորիդ, իրոք, սիրում եմ եւ հարգում եմ: Համարեք ինձ ձեզանից մեկը եւ կտեսնեք, որ մենք կունենանք հաջողություններ»,- այսպես է ներկայացել Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանը:
Մնում է գուշակել՝ ի՞նչը նրա մեջ կխոսեցնի նախկին մասնագիտության տիրոջը: Օրինակ՝ չհամաձայնեցված կոռուպցիա՞ն, Սյունիքի անտառների չհամաձայնեցված անտառահատու"մը, Կապանի մոտի չհսկվող պոչամբարի թունավորումների դեմ մարդկանց բողոքի գործողություննե՞րը, Լիսկայի բռնություններից տուժածների բողոքնե"րը... 
Չէ, այսպես չի լինի, գոնե հուշեր իր նախկին մասնագիտական տիրոջը խոսեցնելու շարժառիթները: Հիմա, այս պահին, երբ Սյունիքում մարդիկ դուրս են եկել ճանապարհը փակելու իր առաջ, խոսեցնու՞մ են նախկին մասնագիտության տիրոջը: Եվ ո"րը կլինի հետևանքը:
Եվ վերջապես՝ ի՞նչ վատ բան կա ոստիկանի մասնագիտության մեջ, որի խոսելուց վախենում է: Թե" վախեցնում է: Ինքն իրենի՞ց է վախենում է, թե՞ իրենով վախեցնում է: Չի՞ հասկանում, որ սրանով նվաստացնում է ոստիկանին, ոստիկանի մասնագիտությունը, հենց ինքն իրեն:
Եվ կրկին վերջապես՝ իսկ նախկին մասնագիտությունը տիրոջ մեջ քնա՞ծ է, ննջա՞ծ է, թաքնվա՞ծ է, վախից հարկադրաբար լռա՞ծ է, մի կողմ քաշված սպասու՞մ է, առհասարակ պասի՞վ է, ակտի՞վ է, ի՞նչ հաճախականությամբ է խոսում...
Էհ, խեղճ սյունեցիներ, հոգեբանի մասնագիտություն պիտի ունենաք իրավիճակներում կողմնորոշվելու համար: Եվ հետն էլ մարդն ասում է՝ «երբեք», բա որ մի անգամ պատահի՞:
Զգոն եղեք:
Հրանուշ Խառատյան
Այս նյութը դիտել են - 3038 անգամ