Ալեն Սիմոնյա՛ն, ԼԳԲՏ֊ից, սեկտանտներից, մարիխուանայից խոսեք, իրավաբանությունը, պետական գործիչը լինելը ՝ բացառված է Ձեր կերպարում
2018-10-15 16:20:00
Իրավաբան Ալեն Սիմոնյանը 《Հայելու առաջ》հեռուստահաղորդման ժամանակ ցիտում ա Սահմանդրությունն ու ասում ա՝ 1.«...ՀՀ֊ում իշխանությունը պատկանում ա ժողովրդին, ԱԺ֊, Աժ֊ի, դարպասները, ԱԺ֊ի բակը պատկանում է ժողովրդին»։ 
Երեսփոխա՛ն Սիմոնյան, իսկ Ձեր աշխատեսանյակը ևս ժողովրդի՞նն է։ ԱԺ֊ը պետության օրենսդիր իշխանությունն է ու պետք է խստագույնս ապահովվի պետական մեքենայի անվտանգությունը՝ հոկտեմբերի 27 տեսած, հիմա էլ իբրև թե հետհեղափոխական երկիր ենք։
2. «...հեղափոխությունն ունի իր կանոնները...»՝ կասե՞ք հեղափոխության կանոնները՝ կանոնը պարտադիր կատեգորիա է, վարքագծի պահանջ բոլորի կողմից, ի՞նչն է պարտադիր հեղափոխություններում։
3. Բողոքում է չխոչընդոտող ԱԺ֊ից՝ ասելով, որ խոչընդոտեր, բողոքելու էր, որ խոչընդոտում է։
4. Խոսում է բիզնեսի ստաբիլություն սիրուց, բայց հենց իր կուսակցապետն է պատեհ֊անպատեհ հանրավաքներ անում։
5. «Ասֆալտին ծեփելը» հիմնավորում է որպես պայքար կրիմինալի դեմ, պարոն իրավաբա՛ն, կրիմինալի համար օրենսդիրը հորինել է քրեական ու քրեական դատավարության օրենսգրքեր, կասե՞ք «կրիմինալի դիսպոզիցիայով նորմ, որի սանկցիան «ասֆալտին ծեփելն» է, քանի որ զուտ ավտոշարասյունը կամ թիկնազորը ինքնին հանցավորության կամ դրա հիմնավոր կասկածի փաստ չէ։
6. 《Բանդիտիզմի》դիսպոզիցիան եթե գիտեք, իրավաբան Սիմոնյան ջա՛ն, Ձեր թիմի կողմից կատարվածը մի հիմնավորեք նախկինով, նախկինը նախկին է, հիմա Դուք եք, միաժամանակ «պատերին տալն, ասֆալտին փռելը, աղբարկղ նետելը» իրավաչափ չէ, իսկ եթե էդ ոչ իրավաչափությունը պարունակում է հանցավոր էլեմենտներ, ուրեմն Դուք էլ բանդայի շարքային բանդիտն եք։
7.ԱԺ֊ի քյանդրբազությունը պայմանավորված էր Ձեր առաջնորդի՝ երեկոյան Վահրամ Բաղդասարյանի հետ Մարիոթ Արմենիայում բանակցելու, բայց հաջորդ օրը տրանագծորեն հակառակն ասելու, բացի այդ Ձեր թիմի կողմից արծարծված գաղտնի քյանդրբազության օրինագծի քննարկումը հրապարակային էր դեռ ԱԺ պետաիրավական հանձնաժողովում քննարկումներից։
8. Ասում է խոսքի ազատություն, էն դեպքում, որ իրենց կողմից անվանված «սևեր»》խոսում ու լկտիագույն ֆեյքային հարձակումների են ենթարկվում։
9.Սերժ Սարգսյանը ամայացրել է քաղաքական դաշտը՝ կեսն արտագաղթել էին, կեսը՝ ոչնչացվել, կեսը՝ դարձել էին Սերժ Սարգսյանի հաճախորդը։ Չգիտեմ՝ ո՞վ է հաճախորը Սերժ Սարգսյանի (գուցե որոշ բաներից տեղյակ չեք), բայց գոնե ես ու ինձ պես բավականին շատերը այդ երեք կատեգորիաներից որևէ մեկում չեմ եղել երբեք, ի՞նչ եք թույլ տալիս Ձեզ։
10. Գովում է նոր ընտրական օրենսգրքի նախագիծը բայց իր թիմն ասում ա՝ պատրաստ ենք գնալ ընտրություններին հին ընտրական օրենսգրքով (շտապու՞մ եք)։
11. Եթե քայլեր ես անում օրենքի սահմաններում, արա, եթե ոչ՝ ինձ համար գոնե դա հակահեղափոխականություն է, ասացե՛ք ներկա ԱԺ֊ի որևէ ապօրինի արարք։ Չկա՛, հարցնում են ԱԺ֊ի ձեռքով քվեարկության նախագծի մասին, ասում է իմաստը՞, հարգելի՛ս, եթե մի բան Ձեզ համար մի բան անիմաստ է, դա դեռ ապօրինի չէ։
Պարոն Սիմոնյա՛ն, ԼԳԲՏ֊ից, սեկտանտներից, մարիխուանայից խոսեք, իրավաբանությունը, վերջերս էլի ասել էի՝ Ձերը չէ, ավելին՝ Ինքս Ձեզ չեմ համարում քաղաքական գործիչ, իսկ պետական գործիչը բացառված է Ձեր կերպարում։
Վահե Եփրիկյան 

Այս նյութը դիտել են - 5940 անգամ